ՌԴ Ռոստովի շրջանում Սու-25 գրոհիչ է կործանվել
ՌԴ Ռոստովի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ ռուսական Սու-25 ռազմական գրոհիչ է կործանվել:
Ինչպես TACC-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից, օդաչուն նախնական տվյալներով՝ զոհվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը կարող է տեխնիկական անսարքությունը լինել: