211652_close_icon
views-count4700 դիտում article-date 21:26 29-06-2022

«Վզգո, վախո՞ւմ ես խոսես». զոհված զինծառայողների հարազատները հունից դուրս եկան, նիստն ընդմիջվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր՝ հունիսի 29-ին, գումարտակի հրամանատար Վահան Իշխանյանի գործով հարցաքննվեցին գործով վկաները։

Գործով վկա, զինվորական Վազգեն Վարդանյան դատարանին հայտնեց, որ ճանաչում է Վահան Իշխանյանին։

Նա նշեց, որ միասին են ծառայել ենք Ջրականի զորամասում. «Իմ գումարտակի շտաբի պետն է եղել, ես էլ՝ վաշտի հրամանատար։ Հարձակման ժամանակ իրեն նկատել եմ՝ վախ-վախ անելով ճանապարհ գնալուց, դրանից հետո էլ չեմ նկատել»։

Վազգեն Վարդանյանը պատմեց, թե ինչպես է վիրավորում ստացել Վահանյանը. «Ամսի 8-ին Գրիգորյան Հայկազի վաշտը դիրքավորվում է գերեզմանական տարածքում։ Այդ օրը գիշերը նրա վրա հակառակորդի կողմից երկու ուղղությամբ դիվերսիա է գալիս։ 9-ի առավոտը մենք ենք դուրս եկել, գնացել ենք Խորհատ սար՝ փոխելու 3-րդ գումարտակին։ Մեր հետ այնտեղ արդեն վերադաս է եղել Հակոբջանյան Նելսոնը, ինքը հենց այդտեղ  բոյի ժամանակ մահացավ։ Հակառակորդը հարձակվեց այդ սարով։ Երբ սկսեցին մեր վրա կրակելը ես ու Իշխանը ոնց որ մոտիկ էինք այդ պահին նկատել եմ, որ Իշխանյանը ձեռքը դրեց հետեւին, ասաց՝ վախ, վախ»։

Հարցին՝ արդյոք ասվե՞լ է, որ 5-րդ գումարտակը մարտի պատաստ չէ, զինվորականն ասաց. «Ասվել է, որ գումարտակն ի վիճակի չէ մարտի, մարդիկ են մոտեցել, ասել են՝ տարեք զորքը, ասել եմ՝ զորքը ի վիճակի չի»։

Զոհված զինծառայողների ծնողները հետաքրքրվեցին, թե ո՞վ է նման հրաման տվել։ Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. «Վզգո, վախո՞ւմ ես խոսես»։ Դատավորը որոշեց 3 րոպեով նիստն ընդմիջել։

Ըստ այդմ՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր