211652_close_icon
views-count985 դիտում article-date 13:14 30-06-2022

Արցախում բնական գազի մատակարարումը բացակայում է. անհրաժեշտ է պահպանել բալոնների օգտագործման համար սահմանված նորմերը

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով՝ քաղաքացիները կենցաղում օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են: Հրդեհի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ գազի բալոնի պայթյունը կամ դրա անսարքությունը:

Բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ: Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:


Լիցքավորման կետերում գազը լիցքավորելուց առաջ անհրաժեշտ է պահանջել ճնշմակայանի աշխատակիցներին ստուգել գազաբալոնային համակարգի վրա տեղադրված խցուկը (сальник), մաշվածության դեպքում՝ այն փոխարինեք նորով:
ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ բնակարաններում և հանգստյան գոտիներում խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11

Նմանատիպ նյութեր