1837 դիտում
19:04 12-07-2020
ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը և խստորեն պահպանել պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը
Հանրապետությունում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության յուրաքանչյուր գործողություն ավելի ու ավելի բարվոք պատկեր է հայտնաբերում. տնտեսավարողներն ավելի զգոն են, ավելի պատասխանատու ու բարեխիղճ, ինչն էլ նպաստում է նախկինում գրանցված խնդիրների էական նվազմանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի սննդի շղթայում գործող կազմակերպություններում ՍԱՏՄ մասնագետների իրականացրած ստուգումներն ու կրկնայցերը գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել. խախտումներ հայտնաբերվել են միայն մեկ խանութում, որտեղ չի կատարվել աշխատակիցների ջերմաչափում, չեն վարել ջերմաչափման գրանցամատյան, բացակայել է փակվող աղբամանը՝ նախատեսված օգտագործված ձեռնոցների և դիմակների համար: Կազմվել է արձանագրություն, որի հիման վրա սպասվող վարչական պատասխանատվությունն անխուսափելի է:
Ողջունելով տնտեսավարողների պատասխանատու վերաբերմունքը՝ այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը և խստորեն պահպանել պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերը` նպաստելով համավարակի շուտափույթ հաղթահարմանը:
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի՝ կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված գործողությունները շարունակվելու են հանրապետության ողջ տարածքում:
Նմանատիպ նյութեր
5783 դիտում
16:20 24-07-2020
Վարչապետը հորդորում է չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները
736 դիտում
15:41 17-06-2024
ԵՄ մեղր և մեղվամթերք կարելի է արտահանել՝ պահելով սահմանված նորմերը. ՍԱՏՄ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան