«Յուվենտուսը» հայտարարեց երեք խաղացողի հեռանալու մասին
«Յուվենտուսը» հայտարարեց, որ ակումբից հեռանում են կիսապաշտպան Ֆեդերիկո Բեռնարդեսկի և հարձակվողները Ալվարո Մորատան, Պաուլո Դիբալան:
Երեք խաղացող էլ հեռանում են ազատ գործակալի կարգավիճակով:
Բերնարդեսկին թուրինյան ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան, երեք անգամ դարձել Իտալիայի չեմպիոն, 2-ական անգամ նվաճել երկրի Գավաթն ու Սուպերգավաթը: Թիմի կազմում անցկացրել է 183 խաղ, դարձել 12 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:
Դիբալան 7 տարի է խաղացել «Յուվենտուսում», անցկացրել է 293 խաղ, դարձել 115 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նվաճել է 12 տիտղոս:
Ինչ վերաբերվում է Մորատային, ապա նա վարձակալությամբ անցկացրեց անցած մրցաշրջանը: 29-ամյա իսպանացին Ա սերիայում մասնակցել է 35 խաղի, դարձել 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: