«Յուվենտուսը» հայտարարեց Ալեգրիի հեռանալու մասին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին լքում է իր պաշտոնն ու հաջորդ մրցաշրջանում չի ղեկավարելու իր թիմը:
Թուրինյան ակումբը հայտարարել է մասնագետի հեռանալու մասին, սակայն չի հստակեցրել, թե ով է Ալեգրի հեռանալու նախաձեռնողը եղել:
«Յուվեի» գլխավոր մարզիչն ու տնօրենների խորհրդի նախագահ Անդրեա Անյելին վաղը հատուկ ասուլիսով հանդես կգան:
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել էր 2014 թվականից: Նրա ղեկավարությամբ թիմը 6 անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն: