65885 դիտում
15:36 10-07-2022
Ավտովթար Լոռու մարզում. 30-ամյա վարորդը Chrysler-ով հայտնվել է ձորում գտնվող զրուցարանի մոտ. օպերատիվորեն ժամանել են Վանաձորի հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի հարևանությամբ ավտոմեքենան ընկել է ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ:
Նույն դասակի պարեկ Սպարտակ Մարտիրոսյանն ու կրտեսեր պարեկ Դավիթ Վարոսյանը սահմանազատել են տարածքը՝ մինչև հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Chrysler մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորի զրուցարանի մոտից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ա. Գ.-ն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմիեն Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1558 դիտում
18:48 20-01-2025
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (19.01.2025 թ․)