913 դիտում
19:32 14-07-2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանն այցելեց Լոռու մարզ և ծանոթացավ սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների ուղեկցությամբ այցելեց ՀՀ Լոռու մարզ և ծանոթացավ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին։
ՏՄ ղեկավարը ծանոթացավ մարզում, մասնավորապես՝ Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ու արդիականացման, Աղայան փողոցի ասֆալտապատման, Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ համայնք-պետություն հորիզոնական համագործակցությամբ, որը ենթադրում է ծրագրերի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։
Ղեկավարի կողմից արձանագրվեց, որ Սայաթ-Նովայի անվան զբոսայգու հիմնանորոգման ժամանակ մի քանի դեպքերում չի ապահովվել հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար անհրաժեշտ հարմարությունների առկայությունը, իսկ որոշ դեպքերում էլ եղածներն արվել են նորմերի խախտումներով։
Նորմերին համապատասխան չէին կառուցվելնաև ասֆալտապատվող Աղայան փողոցի մի քանի թեքահարթակներ, թերություններ կային նաև փողոցի ջրահեռացման համակարգի հանգույցներում։
ՏՄ ղեկավարը հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար նորմերին համապատասխան հարմարություններով, ինչպես նաև ապաստարանով ապահովված լինելու խիստ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց թիվ 8 մանկապարտեզի շենքի կառուցապատողին։
Այցի շրջանակումտեղի ունեցավ նաև աշխատանքային քննարկում,որի ժամանակ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գ․Շախբազյանը Լոռու տարածքային բաժնի մասնագետներին մարզում հատկապես ինքնակամ շինարարության կանխմանն ուղղված խիստ հանձնարականներ տվեց։
Նշենք, որ Տեսչական մարմնի վերահսկողությունը ՀՀ ողջ տարածքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ կլինի շարունակական։
Նմանատիպ նյութեր
2062 դիտում
14:08 04-07-2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին
949 դիտում
23:47 14-07-2023
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզում ծանոթացել է մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»