952 դիտում
23:47 14-07-2023
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզում ծանոթացել է մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանի, քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի և վարչության մասնագետների հետ այցելել է ՀՀ Կոտայքի մարզ։ Այս մասին հայտնել է մարմնի մամուլի ծառայությունը։
«ՏՄ ղեկավարը Կոտայքի տարածքային բաժնի պետ Վահան Դանիելյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան քաղաքային, Ջրվեժ գյուղական համայքներում իրականացվող մի շարք շինարական աշխատանքների ընթացքին։
Տեսչական մարմնի ղեկավար կազմը ծանոթացել է Ջրվեժ համայնքում ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման, Հրազդանում՝ Հայ Ֆիդայիների, Սպանդարյան փողոցների ասֆալտապատման, մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի տեղադրման, Ծաղկաձոր համայնքում էլ՝ հանրապետական նշանակության Հ-55 ճանապարհի ասֆալտապատման, եզրաքարերի տեղադրման շինարարական աշխատանքներին։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի և մասնագետների կողմից շրջայցի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ ու թերություններ։
Ըստ այդմ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարը տեղում հանձնարարական է տվել ՏՄ Կոտայքի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստուգումներ իրականացնել վերոնշյալ բոլոր շինարարական աշխատանքների նկատմամբ և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերությունները վերացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
1384 դիտում
15:02 22-08-2019
Գեղարքունիքի մարզպետն Ակունք համայնքում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին
895 դիտում
16:08 30-09-2022
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը պաշտոնից ազատվել է
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»