1128 դիտում
16:23 21-07-2022
2020-ի աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքները:
2021-ից մինչև 2022 թ. հուլիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման և հին բնակֆոնդի վերանորոգման արդյունքում:
Դրանցից 377-ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում, որոնք կառուցվել են Արցախի և Հայաստանի պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակներ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին, ծնողազուրկ անձանց ընտանիքներին:
«2020 թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը և տեղադրել տեսանյութ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2268 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
7341 դիտում
22:46 01-03-2020
Արայիկ Հարությունյան. Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է, քանի որ մենք կարող ենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1414 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1069 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1363 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը