1538 դիտում
16:30 22-07-2022
Զուրաբիշվիլին քննադատել է երկրի կառավարությանը արեւմտյան երկրների դեսպանների հետ վեճերի համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է երկրի կառավարությանն արեւմտյան դեսպանների եւ եվրոպական կառույցների հետ վեճերի համար, փոխանցում է Newsgeorgia.ge-ն։
«Չի կարելի, որպեսզի մենք լինենք աշխարհում գուցե միակ երկիրը, որը նման տոնով բանավիճում է մե՛կ Եվրախորհրդարանի, մե՛կ ամերիկյան դեսպանի, մե՛կ առանձին դեսպանների հետ։ Ես 40 տարվա դիվանագիտական փորձ ունեմ, երբեք նման բան չեմ լսել, նման կարգեր չեմ տեսել»,- ասել է Զուրաբիշվիլին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Երբ իշխանությունները նախատում են դեսպաններին, Եվրախորհրդարանի անդամներին, երբ մենք զբաղված ենք ինչ-որ ելույթներով, եւ պարզ չէ, թե ուր ենք գնում, եւ, իմ կարծիքով, մեր հասարակությունը նույնպես չի հասկանում, թե ուր ենք գնում։ Մենք, ինչպես երբեք, փորձում ենք չանհանգստացնել Ռուսաստանին՝ ինչ-որ բան չասել եւ ինչ-որ կերպ չնեղացնել»,- հավելել է նա։
Զուրաբիշվիլին մի քանի դժգոհություն ունի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիից։ Նախագահը նաեւ կարծում է, որ կառավարության անդամները պետք է անձամբ հանդիպեին Բրյուսելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ 12 պայմանները քննարկելու համար, որոնք պետք է կատարի Վրաստանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այդ կապակցությամբ նա կրկին քննադատել է Ղարիբաշվիլիին այն բանի համար, որ նա չի օգտվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպելու առիթից, երբ նա հուլիսի 18-ին այցելել էր հարեւան Ադրբեջան:
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Բաքվի հետ։ Ինչո՞ւ չէր կարելի ասել, որ խոսակցություն կա եւ կես ժամից թռնել»,- նշել է է նախագահը։
Ընդ որում, Զուրաբիշվիլին բացասաբար է գնահատել ընդդիմության գործողությունները՝ ընդգծելով, որ իշխանությունների հակառակորդներն առանց հասկանալու հայտարարություններ են անում, որոնք «վնասում են երկրի հեղինակությունը»։
Նախագահը չի համարում, որ իշխող թիմի հասցեին իր քննադատությունը ծառայում է բեւեռացվածության խորացմանը, ինչպես պնդում են «Վրացական երազանքի» առաջնորդները։
Նախագահը նաեւ նշել է, որ կցանկանար խոսել իշխանությունների հետ, սակայն այնտեղ «իր հետ, արտաքին գործերի նախարարից բացի, ոչ ոք չի խոսում»։
Զուրաբիշվիլիի քննադատություններին արդեն արձագանքել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ «Վրացական երազանքում» նախագահի հետ կարող են խոսել «ցանկացած պահի», բայց ըմբռնում չեն ակնկալում։ «Նախագահը երկրի համար հատուկ խնդիրներ ստեղծելու հատուկ իրավասություն չունի, նա կարող է միայն աննշան դժվարություններ ստեղծել։ Այն չի կարող փոխել երկրի ուղղությունը, քանի որ խորհրդարանական հանրապետությունում նախագահի իրավասությունները խիստ սահմանափակ են։
Այդ պատճառով մենք շահագրգռված չենք նրա հետ վիճել, հանրային բանավեճ կազմակերպել, առճակատում ստեղծել եւ այլն»,- ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահի հասցեին հնչող քննադատությունների մասին հարցին: Ընդ որում, ըստ նրա, նախագահի որոշ հայտարարություններ վնաս են հասցնում երկրին։
«Մենք բազմիցս փորձել ենք բացատրել նրան։ Գուցե նրա համար դժվար էր ինչ-որ բան վերլուծել՝ տեղեկատվության պակասի պատճառով։ Վստահեցնում եմ ձեզ, մենք անցյալ եւ այս տարի նրան շատ ավելի շատ տեղեկատվություն ենք տրամադրել, քան հանրությանը տրամադրելու հնարավորություն ունենք։ Սակայն նույնիսկ այստեղ նրա համար դժվար էր ինչ-որ բան վերլուծել եւ գնահատական տալ, ինչը ցավալի է։ Բայց կրկնում եմ՝ նրա այդ հայտարարությունները վնաս են հասցնում երկրին, ոչ թե իշխող կուսակցությանը։ Մենք պատրաստ ենք եւս մեկ անգամ բացատրել նրան ամեն ինչ, արդարացնել, բայց ակնկալիք չունենք, որ նա կկարողանա ինչ-որ բան վերլուծել»,- ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ նյութեր
1066 դիտում
17:22 26-05-2023
Զուրաբիշվիլին կառավարությանը մեղադրել է արեւմտյան գործընկերների հետ վեճի եւ Ռուսաստանի հետ մերձեցման մեջ
2709 դիտում
10:49 22-06-2019
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագետների հետ․ «Ազատություն»
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան