1342 դիտում
21:01 23-07-2022
Շատ բան կա խոսելու. ՀՀ ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ. Արթուր Թովմասյան
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել Հայաստանի խորհրդարանականներին, որում մասնավորապես ասվում է․
«Ողջունում եմ ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու և պատգամավորական աշխատանքը շարունակելու որոշումը։
Արցախի Հանրապետությունում ներքաղաքական,կուսակցային շահերին միտված օրակարգեր չկան, և մենք միասնաբար ենք հաղթահարում արտաքին և ներքին մարտահրավերները։
Տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհը հարթ չէ, բայց համոզված եմ,որ ՀՀ և ԱՀ խորհրդարանները առանձին աշխատելով չեն կարողանա հաղթահարել օրեցօր ավելացող խոչընդոտները, միայն միասնաբար գործելով հաջողություն կարձանագրենք։
Շատ բան կա խոսելու, շատ հարցեր կան միասին քննարկելու։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։

Նմանատիպ նյութեր
3032 դիտում
10:37 24-02-2017
ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան է խոսելու, ինչ է խոսելու. «Իրատես»
1228 դիտում
09:47 26-05-2023
Հարգելի մտավորականներ, որ հիմա լռո՞ւմ եք, բա 5-10 տարի հետո ի՞նչի մասին եք խոսելու․ Արթուր Թովմասյան
5303 դիտում
18:29 01-03-2019
Պարոն վարչապետ, Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ. Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Այս բաժնից
1393 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1042 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1345 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը