211652_close_icon
views-count1455 դիտում article-date 14:51 25-07-2022

Սումատրա և Բոռնեո կղզիներում 12 երկրներ զինավարժանքներ կանցկացվեն

12 պետություններից ավելի քան 4 հազար զինվորականներ կմասնակցեն Ինդոնեզիայի և ԱՄՆ-ի համատեղ զինավարժանքներին: Դրանք տեղի կունենան օգոստոսի 1-ից մինչեւ 14-ը Սումատրա և Բոռնեո (Կալիմանտան) կղզիներում, հուլիսի 25-ին հաղորդում է Kyodo գործակալությոնը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի իշխանություններին:

Super Garuda Shield զինավարժանքներն անցկացվում են 2009 թվականից: Այս տարի ինդոնեզական կողմը վարժանքների կուղարկի 2 հազար, իսկ ԱՄՆ-ը՝ 1,1 հազար մարդու: Ավելի վաղ վարժանքներին մասնակցում էին միայն ցամաքային զորքերի ներկայացուցիչները, այժմ դրանց կմիանան ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ հատուկ ստորաբաժանումների զինծառայողները: Բացի Ինդոնեզիայից եւ ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից եւ մի շարք այլ երկրներից:

Ինդոնեզիայի հրամանատարության ներկայացուցիչ Անդիկա Պերկասան հայտարարել է, որ վարժանքների նպատակն է մշակելու անվտանգության ապահովման, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ հումանիտար օգության ցուցաբերման խնդիրներ: Զորավարժությունների կարեւորությունը պայմանավորված է տարածաշրջանում Հարավչինական ծովի ջրատարածքում Չինաստանի դիրքերի ուժեղացմամբ։

Նմանատիպ նյութեր