211652_close_icon
views-count1040 դիտում article-date 12:14 26-07-2022

ԵՄ երկրները համաձայնեցրել են գազի սպառման կրճատման արտակարգ պլանը

Եվրամիության երկրները համաձայնեցրել են գազի սպառման կրճատման արտակարգ պլանըորը , պետք է հաստատվի երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների հատուկ հանդիպման ժամանակ, հայտնում է dpa-ն։

Նոր պլանի նպատակն է ռիսկերի նվազեցումը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցման պատճառով։ Դիվանագիտական ​​աղբյուրների համաձայն՝ Եվրահանձնաժողովի առաջարկած պլանը 2022-ի օգոստոսի 1-ից մինչեւ 2023-իմարտի 31-ը գազի ազգային սպառման 15 տոկոս կրճատում է ենթադրում, փոխանցում է DW-ն։

Բացի այդ, գազի մատակարարումների լայնածավալ դեֆիցիտի դեպքում ԵՄ-ի ներսում տագնապ հայտարարելու հնարավորություն է ենթադրվում։ Պետք է սահմանվեն նաև գազի սպառման խնայողության պարտադիր թիրախներ, ընդ որում, Եվրահանձնաժողովի առաջին նախագծի համեմատ ավելացվել են այդ թիրախների խոչընդոտները, պլանից հնարավոր բացառությունների թիվը եւս ավելացվել է:

Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, «Գազպրոմ»-ը հայտարարել էր «Պորտովայա» կոմպրեսիոն կայանում Siemens-ի մեկ այլ տուրբինի անջատման մասին, որը պատասխանատու է «Հյուսիսային հոսք» գազատարով մղելու համար՝ դա բացատրելով վերանորոգման աշխատանքների անհրաժեշտությամբ։ Տուրբինի` շահագործումից հանելու հետ կապված «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումները հուլիսի 27-ից կկրճատվեն մինչեւ 33 միլիոն խորանարդ մետր, որը կկազմի ընդհանուր հզորության մոտ 20 տոկոսը:

Նույն օրը հաղորդվել էր, որ գերմանական Siemens Energy ընկերությունն ուղարկել է «Գազպրոմ»-ին Կանադայի կողմից տրված արտահանման լիցենզիա, որը թույլ է տալիս վերանորոգել, սպասարկել եւ տեղափոխել տուրբինները «Հյուսիսային հոսք» գազատարի «Պորտովայա» կոմպրեսիոն կայանի համար։

Նմանատիպ նյութեր