74252 դիտում
11:39 27-07-2022
Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Կապանում վիճաբանության ժամանակ մարտական նռնակ են պայթեցրել․ պատճառը ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է եղել
Այսօր՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանությունն ավարտվել է պայթյունով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։
Մինչ ոստիկանները ճշտում էին որոշ մանրամասները, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Սարգիս Մարգարյանի և Հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի գլխավորությամբ պարզվել է, որ նույն թաղամասի շենքերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Ղ․-ն բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել նույն թաղամասի բնակիչ 35-ամյա Մհեր Մ․-ին, որից հետո առաջացել է վիճաբանություն։
Այդ ընթացքում Մհեր Մ․-ն գնացել է իր տուն, վերցրել «մարտական նռնակը», իջել բակ և վախեցնելու նպատակով պայթեցրել, որից հետո Արթուր Ղ․-ն ծեծի է ենթարկել Մհեր Մ․-ին։
Ոստիկանները հայտնաբերել են երկուսին և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ և Մհեր Մ-ն ձերբակալվել է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1372 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)