211652_close_icon
views-count4943 դիտում article-date 13:21 28-07-2022

Ադրբեջանցիները մոտ 20 րոպե կրակ են վարել Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

«Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Տուժածներ չկան:

Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ»,- հայտնել են Արցախի ՆԳՆ-ից։

Նմանատիպ նյութեր