211652_close_icon
views-count4105 դիտում article-date 16:16 29-07-2022

Ուկրաինայի ԶՈՒ հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի։ Հաղորդում է «Ազատությունը»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ուկրաինական ուժերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Դոնեցկի շրջանի Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիներ՝ այդ թվում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններ։ Ռուսական կողմի տվյալներով՝ զոհվել է 40 ռազմագերի․ նույն թիվն ավելի վաղ հրապարակել են նաև Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները:

Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ևս 75 ռազմագերիներ, մեկուսարանի 8 աշխատակիցներ վիրավորվել են։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է ռուսական կողմի պնդումները, թե ուկրաինական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ելենովկայի բանտին, որտեղ ուկրաինացի ռազմագերիներ են պահվում:

Նմանատիպ նյութեր