211652_close_icon
views-count1505 դիտում article-date 21:07 03-09-2022

Սեպտեմբերի 1-ն Alikhanyan՛s Project-ի անդամներն անցկացրին Զատիկ մանկատան սաների հետ

Alikhanyan's Project-ը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի «Զատիկ» մանկատան սաներին։ Արդեն հինգ տարի է, ինչ Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանի նախաձեռնությամբ՝ հնարավոր բոլոր դեպքերում այցելում են տարբեր մանկատներ և ծերանոցներ, ծանոթանում այնտեղի երեխաների և մեծահասակների հետ, մի ամբողջ օր նրանց համար հանդես գալիս իրենց կատարումներով՝ լցնելով նրանց օրը նոր ու դրական էմոցիաներով։ Ինչպես նշում է Արթուր Ալիխանյանը՝ չի խոսել այս մասին դեռ ոչ մի անգամ, բայց հիմա խոսելով` ցանկանում է օրինակ ծառայել և այցերը վարակիչ դարձնել նաև մյուսների համար։
  
«Երկար տարիների ընթացքում ընկերացել ենք երեխաների և տարեցների հետ, գտնում եմ, որ երաժշտական խմբերը, երգիչ-երգչուհիները կարող են նրանց մեկ օրը տոնի վերածել։ Նրանք նյութական նվերների կարիք շատ դեպքերում չունեն, բայց պարզ մարդկային շփում, ծանոթություն, երաժշտական, դրական ու հագեցած օր ունենալը կարևոր է իրենց համար։ Մեր հիմնական երգացանկից ենք ներկայացնում երգեր, ամեն անգամ մեր մեծ խմբից մի հատված պարտադիր ներկա է գտնվում»,- նշում է Ալիխանյանը։
  
Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաև` Avo’s music school-ը և Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։ Հիմնադրի խոսքով` պատերազմի ընթացքում Արցախից եկած երեխաները հնարավորություն են ունեցել անվճար սովորել իրենց մոտ, ինչի արդյունքում շատ տաղանդավոր երեխաներ են բացահայտվել։ 

Նշենք, որ Alikhanyan's Project-ի այցերը մանկատներ և ծերանոցներ կրելու է շարունակական բնույթ, սեպտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես են գալու Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

Նմանատիպ նյութեր