211652_close_icon
views-count1264 դիտում article-date 19:09 04-09-2022

«Պարենային գործարքի» շրջանակում 12 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ «Պարենային գործարքի» շրջանակում 12 նավ է դուրս եկել ուկրաինական նավահանգիստներից։

«Նավերը եղել են գյուղմթերքով բեռնված։ Ուկրաինայի նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները շարունակվում են ըստ ժամանակացույցի և Ստամբուլի Համակարգման համատեղ կենտրոնի հսկողության ներքո»,- ասվում է հաղորդագրությունում։

Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է արտահանման համար ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։

Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում 3 նավահանգստից, այդ թվում` Օդեսայից։

Նմանատիպ նյութեր