211652_close_icon
views-count1189 դիտում article-date 20:49 04-09-2022

Արտակ Բեգլարյանը մշակութային ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել Զաքար Քեշիշյանի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։ 

Պետական նախարարը բարձր է գնահատել Զաքար Քեշիշյանի ավանդը Արցախի մշակութային կյանքի աշխուժացման և հանրահռչակման գործում՝ այդ համատեքստում ընդգծելով Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգաշարերի կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի մշակութային բնագավառին և Համազգային հայ կրթական և մշակութային միության արցախյան գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ շեշտադրելով շարունակական փոխգործակցության կարևորությունն այդ առումով:

Նմանատիպ նյութեր