3086 դիտում
14:30 22-09-2022
Արտաշատից Սիսիան նախագիծ չունենք. Գնել Սանոսյանը ներկայացրեց, թե ինչ վիճակում է «Հյուսիս-Հարավի» շինարարությունը
Հյուսիս-Հարավ ճամապարհի Երևան-Աշտարակ հատվածը կառուցված է, իսկ Աշտարակ-Թալին հատվածը երկու կտորից է բաղկացած՝ 8 և 34 կմ հատվածներից. 8 կմ-անոց հատվածը մենք բավական ժամանակ առաջ մրցույթ անցկացրեցինք, հիմա հաղթող ընկերությունը նախապատրաստական փուլում է, մոտ օրերս կսկսվեն աշխատանքները: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Հյուսիս-Հարավ նախագծի իրականացմանը:
Նախարարը նաև նշեց. «Հաջորդ հատվածը 34 կմ է, որը բոլորիս հայտնի դժվարանցանելի հատվածն է եւ հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի: Դատական պրոցես կար: Այդտեղ եւս մրցութային գործընթաց ունենք, մինչեւ հոկտեմբերի 6-ն է մրցույթը: Հիմա երկու խոշոր ընկերությունից դիմում ունենք, որ չեն հասցնում հայտը պատրաստել, խնդրում են 2 շաբաթով երկարացնենք մրցույթի ժամանակահատվածը: Կդիտարկենք, միգուցե երկարացնենք մրցույթի ժամանակահատվածը:
Դրանից հյուսիս Թալին-Լանջիկ հատվածն է, որը գրեթե երկկողմանի ամբողջովին պատրատս է. ժամկետը մինչեւ նոյեմբեր է: Ասֆալտապատումը ավարտված է, կահավորման աշխատանքներ են ընթանում: Մյուս հատվածը Լանջիկ-Գյումրին է, որի մեկ կողմի աշխատանքները մինչեւ Հոռոմի խաչմերուկ ավարտված են, մյուս հատվածում շինաշխատանքներ են, եւս 10 կմ այս տարի նախատեսվում է ասֆալտապատել:
Ինչ վերաբերում է Գյումրին շրջանցող եւ դեպի Բավրա հատվածին, երկուսի պարագայում էլ նախագծերը կան, բայց դեռ ֆինանսական աղբյուրների հստակեցման կարիք ունենք:
Երեւանից հարավ Արտաշատից Սիսիան նախագիծ չունենք եւ նման քննարկումների մեջ ենք: Սիսիան-Քաջարան 60-կմ-անոց հատվածի մրցույթի առաջին փուլի ամփոփման փուլում ենք: Առաջիկա 10 օրում կավարտենք: Դրանից հետո արդեն ընկերությունները պետք է ֆինանսական առաջարկ տան: Այս հատվածում մեր նպատակն է մինչեւ տարեվերջ ունենալ շինընկերություն, որը 2023-ին կիրականացնի շինարարություն: Դրանից հարավ ունենք Քաջարանի թունելը, որտեղ տարբեր բանակցություններ կան ֆինանսավորման աղբյուրների հետ կապված: Ունենք նաեւ 32 կմ Քաջարանից դեպի Մեղրի, այստեղ առաջիկայում եւս մրցույթ կհայտարարենք»,- ասաց Սանոսյանը:

Նմանատիպ նյութեր
2392 դիտում
18:16 07-06-2021
«Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. Քոչարյան
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
937 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»