211652_close_icon
views-count8458 դիտում article-date 23:14 30-09-2022

«Էդվարդի զոհվելու լուրն իմանալուց հետո, դուրս են եկել փողոց, ինքնաբուխ է ստացվել՝ անճարությունից ու անզորությունից են արել». Ապարանի ավագ դպրոցի տնօրեն. 168.am

168.am-ը գրում է. Սեպտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի ինքնիշխան Հանրապետության վրա, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում  հայկական կողմն ունեցավ 3 զոհ։

Պաշտպանության նախարարությունը մեկ օր անց հրապարակեց զոհերի անունները. փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյան, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյան և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյան:

Էդվարդ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից էր։ Սեպտեմբերի 29-ին, նրա հարազատ՝ ֆիզիկակամաթեմատիկական ավագ դպրոցի սաները և մի քանի ուսուցիչ փակել էին դպրոցի հարակից փողոցը՝ ի նշան բողոքի։ Մի քանի րոպե փողոցը փակելուց հետո, միայն ոստիկանների հորդորով  բացեցին այն։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր