3596 դիտում
18:16 02-10-2022
ՆԱՏՕ անդամ 9 երկրների ղեկավարները աջակցել են անդամակցելու Ուկրաինայի ձգտմանը
ՆԱՏՕ-ի անդամ 9 երկրների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ իրենց աջակցությունը հայտնելով դաշինքին անդամակցելու արագացված մուտքի խնդրանքով հանդես եկած Ուկրաինային։
«Մենք՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների նախագահներս, երկրներ, որոնց առաջնորդները պատերազմի ժամանակ այցելել են Կիև և սեփական աչքերով տեսել ռուսական ագրեսիայի հետևանքները, չենք կարող լռել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտման հարցում և հադես ենք գալիս հետևյալ հայտարարությամբ.
Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի ուկրաինական որևէ տարածք բռնակցելու ռուսական փորձերը և վճռականորեն սատարում ենք 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստում կայացած գագաթաժողովի որոշումը՝ կապված Ուկրաինայի ապագա անդամակցության հետ։
Աջակցում ենք Ուկրաինային՝ ռուսական ներխուժումից պաշտպանվելու հարցում, պահանջում ենք, որ Ռուսաստանը անհապաղ դուրս բերի իր զորքերը բոլոր օկուպացված տարածքներից և բոլոր դաշնակիցներին կոչ ենք անում էապես մեծացնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարում, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է Ռումինիայի նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Համատեղ հայտարարությանը միացել են Ռումինիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Լեհաստանի և Սլովակիայի նախագահները։
Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմում էր ներկայացրել՝ ՆԱՏՕ արագացված մուտքի խնդրանքով՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների Ռուսաստանին միանալու մասին համաձայնագրերի ստորագրումից հետո:

Նմանատիպ նյութեր
1362 դիտում
12:54 20-04-2014
Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի ՈՒկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում. Պեսկով
3628 դիտում
23:27 01-10-2022
Արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը անակնկալ է եղել Բայդենի վարչակազմի համար․ Politico
Այս բաժնից
790 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4246 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1252 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար