2700 դիտում
13:24 03-10-2022
Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. Իսպանացի պատգամավոր
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն անընդունելի է համարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունը։ Ինչպես տեղեկանում ենք -Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից, իսպանացի պատգամավորը Twiter-ում գրել է.
«Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»