211652_close_icon
views-count2002 դիտում article-date 15:47 11-10-2022

Աստանայում Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել Ուկրաինայի հարցով բանակցությունները․ Լավրով

Եթե ​​Անկարան մտածում է Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններում միջնորդ դառնալու մասին, ապա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Աստանայում հնարավորություն կունենան քննարկել այդ հարցը։ Մոսկվան պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, սակայն հնարավոր չէ նախապես ասել՝ արդյոք այս կամ այն ​​գործընթացն արդյունքի կհանգեցնի։ Այս մասին հայտարարել է  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Գրում են ռուսական ԶԼՆ-ները։

«Այս շաբաթ նման հարցեր քննարկելու հնարավորություն կստեղծվի։ Մենք հրապարակային հայտարարություններից բացի այլ բան չենք լսել»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր