211652_close_icon
views-count1146 դիտում article-date 15:10 12-10-2022

Ժաննա Անդրեասյանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու «Հայաստանի խոստումը» խորագրով համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվում է ԱՄՆ:

Նա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կմասնակցի «Հայաստանի խոստումը» խորագրով համաժողովին։

Ժաննա Անդրեասյանի՝ ԱՄՆ գործուղման հոկտեմբերի 23-24-ի օրապահիկի ծախսերը, «COVID-19» ՊՇՌ նմուշառումների և մուտքի արտոնագրի վճարները կկատարվեն պետբյուջեի միջոցների հաշվին, իսկ ճանապարհածախսը, գիշերավարձի և հոկտեմբերի 25-27-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր