211652_close_icon
views-count1988 դիտում article-date 16:16 30-10-2022

Ֆիլիպիններում թայֆունից տուժածների թիվը գրեթե 1 մլն է

Ֆիլիպիններում մոլեգնած «Նալջի» թայֆունից տուժել է ավելի քան 932 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային խորհուդը։

Հաղորդագրության համաձայն՝ թայֆունի զոհ է դարձել 48, վիրավորվել 40 և անհետ կորել 22 մարդ։ Միաժամանակ, չհաստատված տեղեկությունների համաձայն, գրանցվել է մահվան 72 դեպք։

Բացի այդ, վնասվել է 550-ից ավելի շենք-շինություն, որոնցից գրեթե 160ը հիմնահատակ են ավերվել։ Վնասներ են հասցվել որոշ ենթակառուցվածքային օբյեկտների, մասնավորապես՝ 6 օդանավակայանների և 78 ծովային նավահանգիստների։

Նմանատիպ նյութեր