211652_close_icon
views-count1709 դիտում article-date 14:04 04-11-2022

Որ ոլորտներն է համակարգելու Արցախի պետական նախարար նշանակված Ռուբեն Վարդանյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:

Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝

1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) արտաքին գործերի նախարար.
4) գյուղատնտեսության նախարար.
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8) քաղաքաշինության նախարար.
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին»  ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝ 

պետական վերահսկողական ծառայության պետի,
կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
ջրային կոմիտեի նախագահի:

Նմանատիպ նյութեր