2074 դիտում
13:21 05-11-2022
Ընտրություններ ԱՄՆ-ում․ ինչ են վկայում հարցումները
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրություններ են։ Ամերիկացիներն ընտրելու են Ներկայացուցիչների պալատ, Սենատի մեկ երրորդը, նահանգների մեծամասնությունում օրենսդիր մարմիններ և նահանգապետեր: Ինչպես գրում է BBC-ն, դրանց արդյունքներն ազդեցություն կունենան Ջո Բայդենի նախագահության հաջորդ 2 տարիների քաղաքականության վրա:
Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները վերընտրվում են 2 տարին մեկ։ Վերջին 2 տարիներին դեմոկրատները մեծամասնություն են կազմել Ներկայացուցիչների պալատում: Երբ նոր նախագահ է ընտրվում, նրա կուսակցությունը շատ հաճախ վերահսկողություն է ստանում Կոնգրեսի 2 պալատների վրա։ Դա պայմանավորված է հանգամանքով, որ նախագահական ընտրություններում մասնակցությունը շատ ավելի մեծ է, և ամերիկացի ընտրողների մեծամասնությունը բոլոր պաշտոնների համար քվեարկում է նույն կուսակցության թեկնածուների օգտին։
Հարցումները ցույց են տալիս, որ ընթացիկ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը քիչ հնարավորություն ունի մեծամասնություն պահպանելու Ներկայացուցիչների պալատում:
Cook Political Report-ի համաձայն՝ դեմոկրատների հաղթանակը երաշխավորված է 159 ընտրական շրջաններում, իսկ հանրապետականներինը՝ 188-ում։ Եվս 29 շրջաններում դեմոկրատների հաղթանակի հավանականությունը բարձր է գնահատվում։
Ավելին, մեծամասնությանը հասնելու համար (այսինքն՝ 218 մանդատ), դեմոկրատները պետք է զբաղեցնեն առնվազն ևս 30 շրջան։ Ըստ նույն հետազոտական կենտրոնի՝ ընդամենը 35 շրջան կա, որոնցում պայքարի ելքը անկանխատեսելի է, և որոնցից 10-ը հակված են դեպի հանրապետականները։
Շատ ավելի քիչ վստահությամբ կարելի է խոսել Սենատի համար պայքարի արդյունքի մասին, որտեղ վերընտրվում են 35 սենատորներ։ Հարցումները կանխատեսում են, որ պալատը վերահսկելու հավանականությունը դեմոկրատների և հանրապետականների համար հավասար է:
Սենատի ներկայիս կազմում երկու կուսակցություններն էլ ունեն 50 տեղ, իսկ դեմոկրատներն ունեն մեծամասնություն միայն այն առումով, որ երբ ձայները կիսվում են (այսինքն՝ դեմոկրատներից ոչ մեկը դեմ չի քվեարկում), փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը, ստանում է որոշիչ ձայնը:
Դոնալդ Թրամփը դեռ պաշտոնապես չի հայտարարել 2024 թվականի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին, սակայն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների, դա կանի նոյեմբերի 14-ին։ Նոյեմբերի 4-ին նա այդ մասին ակնարկել է Այովա նահանգում կայացած հանրահավաքում։
Թրամփը կարող է մրցակիցներ ունենալ Հանրապետական կուսակցության ներսում. Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսն այժմ համարվում է ամենահեռանկարայինը: Նշվում են նաև նախկին փոխնախագահ Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի անունները: Բայց եթե Թրամփը հայտարարի իր թեկնածությունը, նրանք կարող են չհամարձակվել պայքարել նրա հետ։
Նաև Ջո Բայդենն է մի քանի անգամ ասել, որ մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար։ Սակայն նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքները եթե անհաջող լինեն դեմոկրատների համար, և եթե Բայդենի վարկանիշը չվերականգնվի առաջիկա ամիսներին, նա կհայտնվի կուսակցության ներսում ճնշման տակ՝ ճանապարհ բացելով ավելի հեռանկարային թեկնածուների համար:

Նմանատիպ նյութեր
1567 դիտում
10:12 29-06-2023
103 քաղաքացուց 80-ը չի ցանկանում լսել Փաշինյանին. ինչ են ցույց տալիս հարցումները․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1075 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
970 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1009 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»