28071 դիտում
11:44 06-11-2022
Երևանում ԱԱԾ-ն ու ոստիկանությունն իրականացրել են հատուկ օպերացիա. մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով բռնվել է ՌԴ 27-ամյա քաղաքացի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրականացրել են օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված օպերացիան կրել է «Զինանոց 2022» անվանումը։
Այդ օպերացիայի շրջանակում մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու կասկածանքով Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցից ձերբակալվել և Մաշտոցի ոստիկանություն է տեղափոխվել 27-ամյա Ի. Ռեյնվալդին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ՌԴ քաղաքացի է, և նրա
մոտից հայտնաբերվել է 100 հատ «ԼՍԴ» տեսակի թմրամիջոց և 2 փաթեթ «Ջամայկա» և «Նատալենսիս» գրառումներով թմրամիջոցներ:
Դեպքի փաստով ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Քննչական բաժին է ներկայացվել նաև Ի. Ռեյնվալդինը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։