843 դիտում
17:15 10-11-2022
Աստիճանաբար առաջ ենք շարժվում՝ քայլ առ քայլ ամրապնդելով մեր դիրքերը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում առաջին անգամ մեկնաբանել է Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերման Մոսկվայի որոշումը։ Հաղորդում է «Ազատությունը»։
«Հարավում մենք աստիճանաբար առաջ ենք շարժվում՝ քայլ առ քայլ ամրապնդելով մեր դիրքերը։ Պետք է, սակայն, հստակորեն հասկանալ, որ որևէ մեկը չի նահանջում առանց համապատասխան ճնշման։ Թշնամին մեզ ոչինչ չի նվիրում և բարի կամք չի դրսևորում։ Մենք այդ ամենի համար կռվում ենք»,- հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այժմ ամենածանր մարտերը ծավալվել են Դոնեցկի մերձակայքում։
«Այնտեղ կատարվող իրադարձությունները կարևոր են և որոշիչ։ Դոնեցկում հնարավոր կորուստները կնշանակեն նոր կորուստներ մեր ողջ երկրի համար։ Այդ իսկ պատճառով մենք հաստատակամորեն կանգնած ենք մեր դիրքերում և որևէ բան զիջելու մտադրություն չունենք»,- հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։

Նմանատիպ նյութեր
1416 դիտում
17:22 31-12-2022
Ուկրաինայի զինված ուժերը պահում են դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում. Զելենսկի
Այս բաժնից
709 դիտում
18:42 14-01-2025
Հարավային Կորեայի նախագահի իմպիչմենտի հարցով դատավարությունը հետաձգվել է
832 դիտում
18:17 14-01-2025
ԱՄՆ-ն Թուրքիային չի ներառել դաշնակից և գործընկեր երկրների շարքում