211652_close_icon
views-count1319 դիտում article-date 13:23 15-11-2022

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում 1 հարց է

Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նոյեմբերի 15-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Արցախի ԱԺ-ն հայտնում է, որ օրակարգային հարցը «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:

Նախօրեին օրինափաթեթը քննարկվել և արժանացել էր գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: 27 կողմ ձայնով օրենքների նախագծերի փաթեթը ընդունվել է որպես օրենք:

Նմանատիպ նյութեր