ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարի հետ
ԱՄՆ կատարած այցի շրջանակում շարունակվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատանքային հանդիպումներն Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավար Թրոյ Միլլերի հետ։
Հանդիպմանը փոխանակվել են մտքեր՝ մաքսային ոլորտում հայ-ամերիկյան փոխհամագործակցության զարգացմանն ուղղված քայլերի շուրջ։ Առանձնակի կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության և փոխգործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը։ Կողմերը դիտարկել են նաև էլեկտրոնային հարթակների ներդրման, ռիսկերի համակարգի զարգացման և փոխադարձ գործակցության այլ ուղղությունների ընդլայման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, երկկողմ համագործակցության շրջանակում, համապատասխան մասնագետների համար պարբերաբար կազմակերպել փորձի փոխանակում։
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին