5159 դիտում
19:34 20-12-2022
Ժուռնալիստների միության հայտարարությունը՝ Գևորգ Էմին-Տերյանի գրառման հիմքով հարուցված քրգործի մասին
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում այս ողբերգական օրերին ընդդիմախոս լրագրողների նկատմամբ քաղաքական բնույթի քրեական հետապնդումների նոր ալիք սկսելու առնչությամբ
Արդեն 9-րդ օրն է՝ ադրբեջանցի էկո-սադրիչները փակված են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունում հումանիտար և անվտանգային ճգնաժամ է ստեղծվել: Իսկ ՀՀ իրավապահ մարմիններն այդ ընթացքում առանց հապաղելու արձագանքում են ֆեյսբուքյան էջերի գրառումներին և ընդդիմախոսների նկատմամբ քրեական հետապնդումներ իրականացնում:
Օրեր առաջ տեղեկացանք, որ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։
Քրեական գործ հարուցելու և մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել լրատվական կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան գրառումը, այն է՝ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։
Իհարկե, առնվազն պետք է վառ երևակայություն ունենալ, որպեսզի կարողանալ Գևորգ Էմին-Տերյանի գրառումը հարմարեցնել նրան առաջադրած քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածի տրամաբանությանը: Կասկածից վեր է, որ «տոնածառը» ոչ անձ է, ոչ անձանց խումբ և ոչ էլ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագում ունեցող:
Սակայն առավել մտահոգող ու անհանգստացնող է իրավապահ մարմինների երկակի չափանիշներով գործելաոճը: Սոցիալական ցանցերում արդեն առնվազն 4 տարի հրապարակվող գրառումներից ընտրել են հենց այս մեկը և առանց իրավիճակը պարզելու, առանց նյութերն ուսումնասիրելու՝ անմիջապես դիմել են կոնկրետ գործողությունների:
Գևորգ Էմին-Տերյանի հետևից իրավապահները գնացել են նրա բնակարան, երբ նա տանը չի եղել, և սա այն դեպքում, երբ Էմին-Տերյանը հրապարակային անձնավորություն է, ու նրան դժվար չէր մեկ զանգով կամ հաղորդագրությամբ հրավիրել ոստիկանության համապատասխան բաժին: Փոխարենը՝ գերադասել են անհանգստություն պատճառել խմբագրին, հետո նաև ընտանիքի անդամներին՝ հընթացս վախի մթնոլորտ ստեղծելով:
Գևորգ Էմին-Տերյանին ոստիկանության բաժնում նաև հիշեցրել են, որ նա 10 000 հետևորդ ունի՝ հավանաբար այդպիսով փորձելով տպավորություն ստեղծել, թե այդ 10 000 անձինք անհապաղ նետվելու էին Հանրապետության հրապարակի տոնածառը վառելու:
Բայց այդ նույն իրավապահները, չգիտես ինչու, նույն փութաջանությամբ չէին գործում, երբ 2020թ. նոյեմբերի 10-ին 1 միլիոն ֆեյսբուքյան հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր անում պատրաստվել վրեժի, «որովհետև մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք»: Կամ, երբ նույն թվականի նոյեմբերի 16-ին առաջնագծի զինվորներին սպասում էր Երևանում՝ «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»:
Արդյո՞ք այս դրվագները քաղաքացիական պատերազմի կոչ չէին: Բայց, հասկանալի պատճառներով, նրա այդ գրառումն ու ֆեյսբուքյան ուղիղ եթերը չարժանացան իրավապահների ուշադրությանը, քրեական գործեր չհարուցվեցին, Նիկոլ Փաշինյանի ՍԷԿՏ-ն էլ չփակեցին, ինչպես դա արել են հիմա՝ Oragir.news լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի պարագայում:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորը մտահոգությունն ու վրդովմունքն է արտահայտում մեր ժողովրդի համար այս ողբերգական օրերին ընդդիմախոս լրագրողների, լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական բնույթի քրեական հետապնդումների նոր ալիք սկսելու առնչությամբ և իշխանություններին ու, մասնավորապես, իրավապահ մարմիններին ցանկանում ենք հիշեցնել, որ երեկ Արցախում մարդ է մահացել, որովհետև նրան չեն կարողացել Երևան տեղափոխել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով:»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10217 դիտում
16:15 12-10-2015
Ծնվել է SHAMSHYAN.com-ի տնօրեն Գևորգ Էմին-Տերյանի որդին` Վահանը
5967 դիտում
13:53 22-09-2018
Այսօր Գևորգ Էմին-Տերյանի ծննդյան օրն է
5378 դիտում
23:38 19-12-2022
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում. Վարազդատ Հարությունյան
Այս բաժնից
898 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
628 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
835 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով