211652_close_icon
views-count721 դիտում article-date 23:59 30-12-2022

Իրավական օգնության շրջանակում Վրաստանից և Չեռնոգորիայից Հայաստան են տեղափոխվել հետախուզվող երկու անձինք

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Վրաստանի գլխավոր դատախազության միջև համագործակցության արդյունքում Վրաստանի իրավասու մարմինների կողմից 2022 թվականի դեկտեմբերի 27-ին բավարարվել է սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվող Ռ.Խ.-ին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարվել է ապահովել վերջինիս տեղափոխումը: 2022 թվականի դեկտեմբերի 30-ին Ռ.Խ.-ն տեղափոխվել է Երևան:

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության և Չեռնոգորիայի իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում ՀՀ ոստիկանության ուղեկցող օպերատիվ աշխատակիցների խումբը 2022 թվականի դեկտեմբերի 29-ին Երևան է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կ.Ս.-ին:

Կ.Ս.-ն հետախուզվում էր հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտ հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ 98 մլրդ դրամը գերազանցող գումար օրինականացնելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր