5679 դիտում
10:25 08-01-2023
Հաղորդում ոստիկանությանը. Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն ու քաղաքացիները եկել են փոխշահավետ համագործակցության.aravot.am
Aravot.am-ը գրում է. «2022 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության միջոցով ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի որոշ աշխատակիցներ, փոխշահավետ համաձայնության գալով քաղաքացիների հետ, զարտուղի ճանապարհով ընդգրկում են նպաստառուների ցուցակում:
Արդեն դեկտեմբերի 30-ին զեկուցագիր է ներկայացվել, որ Վանաձորի մի քանի քաղաքացիներ, որոնք գտնվում են ֆինանսապես կայուն վիճակում, ընտանեկան նպաստ ստանալու համար անհրաժեշտ միավորներ հավաքելու նպատակով, ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ուղղորդվել եւ ձեւակերպվել են կեղծ ամուսնալուծություններ: Եվ ստանալով միայնակ մոր կարգավիճակ եւ խնամակալ, ընդգրկվել են ընտանեկան նպաստի համակարգում, որի արդյունքում ստացել են ամենամսյա նպաստի գումարներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»