211652_close_icon
views-count1047 դիտում article-date 10:01 14-12-2022

Քաղաքացիները գտնվել են արտերկրում, իսկ նրանց անվամբ սոցիալական ծառայության աշխատակիցները դուրս են գրել ընտանեկան նպաստ. հաղորդում ոստիկանությանը․ Aravot.am

Aravot.am-ին հասած տեղեկություններով, դեկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ից տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սեւանի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի նախկին աշխատակից, Հ. Ե.-ն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեւանի միասնական սոցիալական ծառայության Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կենտրոնում Ան. Ն.-ն, Սեւանի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում թույլ են տվել մի շարք ապօրինություններ: Դրա արդյունքում յուրացնելով առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Հ.Ե.-ն եւ Ա.Ն.-ն տեղյակ լինելով, որ մի քանի քաղաքացիներ 2013-2018թթ ընթացում տարբեր ժամանակահատվածներում, միեւնույն ժամանակ 6 ամսից ավել արտագնա աշխատանքի նպատակով գտնվել են ՌԴ-ում, սակայն ամենամսյա ընտանեկան նպաստի տրամադրման գործընթացը չեն կասեցրել: Դրա արդյունքում նշված անձանց անվամբ, որպես նպաստ դուրս գրված ընդհանուր 3.616.000 դրամ գումարը յուրացվել է:

Բացի այդ ցուցակում ընդգրկված մի շարք այլ քաղաքացիներ 2013-2018 թվականների ընթացքում փաստացի գտնվելով ՌԴ-ում, նրանց անվամբ նույնպես դուրս է գրվել ընդհանուր 8.368.500 դրամ գումար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր