402 դիտում
19:55 26-01-2023
Հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները. Արցախի ՀԾՏՄԿ հանձնաժողովը արձագանքել է բարձր գներից բողոքներին
Արձագանքելով որոշ ապրանքատեսակների բարձր գներով իրացման վերաբերյալ հանրության կողմից հնչեցվող բազմաթիվ բողոքներին՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տեղեկացնում է.
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ:
Հաշվի առնելով, որ առևտրային օբյեկտների կողմից իրացվող ոչ բոլոր ապրանքատեսակներն են ձեռք բերվում Արցախի Հանրապետության գյուղաջակցության հիմնադրամի կողմից սահմանված կարգով, և հետևաբար հնարավոր չէ լիարժեք վերահսկել գնագոյացման մեխանիզմները, առևտրային օբյեկտներին հորդորում ենք՝
- զերծ մնալ ապրանքատեսակները մինչ շրջափակումը գործած գների համեմատ ընդգծված բարձր գներով և առանց հիմնավոր փաստաթղթղերի ձեռքբերումից և իրացումից.
և միաժամանակ տեղեկացնում, որ՝
- Ստեփանակերտում վերոնշյալ աշխատանքային խմբերի, իսկ շրջաններում՝ շրջվարչակազմերի կողմից վերահսկվելու է առևտրային օբյեկտներում նշված հայտարարության դրույթների պահպանումը:

Նմանատիպ նյութեր
4356 դիտում
11:39 07-04-2017
Պետք է վախենալ ոչ թե բարձր, այլ ցածր գներից. «Առավոտ»
2887 դիտում
14:00 31-01-2017
Օբաման աջակցություն է հայտնել Թրամփի միգրացիոն հրամանի դեմ բողոքներին
Այս բաժնից
562 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
511 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
598 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար