754 դիտում
17:38 27-01-2023
Տեղում բարդությունները չպետք է խոչընդոտ դառնան Երևանի և Բաքվի միջև բանակցությունները «սառեցնելու» համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ իր պատրաստակամությունը։ Այս մասին տեղեկացրել ենք եւ՛ Երեւանին, եւ՛ Բաքվին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գրում են ռուսական ԶԼՄ-ները։
«Մենք կարծում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի սառեցման պատճառ, եւ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, այդ թվում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման եւ քաղաքացիական հասարակության շփումների հետ կապված»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
700 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
769 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg