6194 դիտում
15:51 03-02-2023
Հարգելի ընդդիմություն, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին․ Ռուբիկ Հակոբյան․ «Առավոտ»
«Այո, նախկին համակարգի օրոք եղել է կոռուպցիա, թալան, անհասկանալի կադրային քաղաքականություն, իշխանավորների հարազատների կողմից լկտի պահվածք, «բեսպրեդել», ու ժողովրդի մոտ ատելություն է առաջացել, որն ընդգրկվեց 2018թ․-ի հեղաշրջման մեջ։ Բայց միջազգային հարթակներում ՀՀ-ն ներկայացնելիս ես հպարտ եմ զգացել, որովհետեւ այդ ամենով հանդերձ՝ ինձ համարել եմ ռազմաքաղաքական գործոն ունեցող երկրի ներկայացուցիչ։ Այսօր, կներեք, ցեխաջրի մեջ ենք՝ մեզ որեւէ մեկը լուրջ չի ընդունում»,- խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Գրում է «Առավոտը»
Նա դիմեց ընդդիմությանը․ «Հարգելի ընդդիմություն, իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետեւ նա այսօր իրավունք չունի պետություն ներկայացնել։ Համաշխարհային փորձը հուշում է, որ նման դաժան պարտությունից հետո նա իրավունք չունի։ Հիտլերը տղամարդկություն ունեցավ տիկնոջ հետ ինքնասպանություն գործելու, իսկ իտալացի ֆաշիստին գնդակահարեցին։ Այս մեկը քանի կա, ամեն օր մենք պարտված ենք լինելու, իսկ մեր ազգային արժանապատվությունը գլխատված է լինելու։ Ուստի պետք է ձեւավորվի մահապարտների թիմ, վստահություն ներշնչի ժողովրդին եւ հեռացնի այս իշխանությանը»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
12:56 03-09-2014
Պայթյուն մի փոքր կայծից. Ովքե՞ր պետք է նստած լինեին մեղադրյալի աթոռին. տեսանյութ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը