211652_close_icon
views-count1309 դիտում article-date 10:36 14-02-2023

Ռուսաստանը հարևաններին իրար դեմ հանելու համար այլ պետություններին զենք չի վաճառում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Փիլիպսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, օտար երկրներին զենք չի վաճառում հարևաններին իրար դեմ հանելու համար, գրում է ria.ru-ն։

«Այլ երկրների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մոտեցումների հարցում հիմնարար տարբերությունը սեփական անվտանգության ապահովման պատճառաբանմամբ գործընկերների կարիքների չարաշահումների կատեգորիկ մերժումն է», - ասել է Փիլիպսոնը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը հաշվի է առնում այն երկրների հարաբերությունների համատեքստը, որտեղ զենք է մատակարարվում, և ունի գործնական նշանակություն։ Փիլիպսոնը բացատրել է, որ Ռուսաստանն այնքան չի ցածրանում, որ ռազմատեխնիկական համագործակցության հարցում շանտաժի կամ սպառնալիքների կիրառմանը դիմի։

Նմանատիպ նյութեր