211652_close_icon

Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք

views-count4507 դիտում article-date 10:49 16-02-2023
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 16-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր