211652_close_icon
views-count1153 դիտում article-date 12:37 17-02-2023

Պետդեպն ասել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինան երբեք անվտանգ չի լինի առանց Ղրիմի առնվազն ապառազմականացման, ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հայտնում է kommersant.ru-ն:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը աջակցում է Կիևի հարվածներին Ղրիմում ռազմական օբյեկտներին։ Նուլանդն ասել է, որ Ղրիմում կան «զանգվածային ռազմական օբյեկտներ, որոնք Ռուսաստանը վերածել է կարևոր նյութատեխնիկական ապահովման կետերի»։

«Սրանք օրինական թիրախներ են, Ուկրաինան հարվածում է դրանց, և մենք սատարում ենք դրան», - ասել է նա՝ ելույթ ունենալով Քարնեգի կենտրոնում:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեկնաբանել է Նուլանդի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցում է Ղրիմում հարված հասցնելու ծրագրերին: ՌԴ դեսպանատունը դա «ԱՄՆ ռազմատենչ վերաբերմունքի վկայություն» է որակել:

Նմանատիպ նյութեր