211652_close_icon
views-count1402 դիտում article-date 09:25 27-02-2023

Չինաստանի և Ղրղզստանի սահմանին 2 ժամում 2 երկրաշարժ է գրանցվել

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախմբի փոխանցմամբ՝ երկուշաբթի՝ փետրվարի 27-ին, Աստանայի ժամանակով ժամը 5:58-ին (Երևանի ժամանակով 3:58-ին) տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի և Ղրղզստանի սահմանին: հայտնում են ռւոսական ԶԼՄ-ները։
 
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 278 կիլոմետր հարավ-արևելք՝ Ղրղզստանի և Չինաստանի սահմանին։ Երկրաշարժի էներգետիկ դասն է 12.1, մագնիտուդը՝ 5.6, օջախի խորությունը՝ 10 կիլոմետր»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ տվյալ երկրաշարժից երկու ժամ առաջ` Աստանայի ժամանակով ժամը 3:42-ին (երևանյան ժամանակով 01։42) նույն տեղանքում 5․9 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր գրանցվել, որը շուրջ 2 բալ ուժգնությամբ զգացվել է անգամ Ալմաթիում։

Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։  

Նմանատիպ նյութեր