211652_close_icon
views-count1156 դիտում article-date 10:34 02-03-2023

Գիտաշխատողը դիմում է Շիրակի դատախազին․ Գյումրու Ձիթողցոնց տուն-թանգարանի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետքերով

Ինչպես Aravot.am-ն անդրադարձել էր, Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին պատմական գիտությունների թեկնածու, Շիրակի պետական համալսարանի դասախոս, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Լուսինե Պետրոսյանին արգելել էին մասնակցելու։

Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Մինասյանը եզրակացություն էր տվել նրա՝ փաստաթղթերի իբրև թե անհամապատասխանության մասին։ Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանն էլ, վկայակոչելով այդ տիկնոջ եզրակացությունը, հրաման էր արձակել արգելել Լուսինե Պետրոսյանին մրցույթին մասնակցելու։

Արսեն Աբրահամյանը պատճառաբանել էր հետևյալը․ «Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-ն որոշման հավելված 3-րդ և 12-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի Լուսինե Սարգսի Պետրոսյանի փաստաթղթերի ամբողջականության և իրավական ակտերին համապատասխանության մասին ՀՀ Շիրակի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ին տրված եզրակացությունը, Լուսինե Սարգսի Պետրոսյանին չթույլատրել մասնակցել Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի հունվարի 10-ին, ժամը 11․00-ին անցկացվող մրցույթին»։

Այս պատմության ողջ հիմքում այն էր, որ իբրև Լուսինե Պետրոսյանի բարձրագույն կրթության վկայականում նշված է մասնագիտությունը՝ ուսուցիչ, իսկ նա, ըստ մարզպետարանցիների, երբեք իր մասնագիտությամբ, այն է՝ պատմության ուսուցիչ չի աշխատել։

Aravot.am-ը, սակայն, հրապարակել էր Լուսինե Պետրոսյանի դիպլոմը, որտեղ հստակ գրված է՝ մասնագիտությունը՝ պատմություն և աշխարհագրություն, որակավորումը՝ պատմության և աշխարհագրության ուսուցիչ (տես փաստաթղթում): Լուսինե Պետրոսյանը պնդում էր, որ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները կամ միտումնավոր խոչընդոտում են իր մասնակցությունը կամ իրոք չեն տարբերակում մասնագիտական աշխատանքային ստաժը որակավորման ստաժից, իրենից պահանջում են որակավորման ստաժ, որը սակայն չկա մրցույթի պահանջների մեջ։ Այդուհանդերձ նշենք, որ Լուսինե Պետրոսյանը նաև որակավորման ստաժ ունի․ թեկնածուական ատենախոսության վկայականն է (տես փաստաթուղթը), որը ևս ներկայացրել էր Շիրակի մարզպետարան։ Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը հաշվի չէին առել։

Մանրմասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր