211652_close_icon
views-count931 դիտում article-date 12:25 04-03-2023

Սաուդյան Արաբիան 168 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինային

Սաուդյան Արաբիան հումանիտար օգնությամբ երկու ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է Saudi Press Agency-ն։

168 տոննա բեռով ինքնաթիռները ժամանել են ուկրաինական սահմանին մոտ Լեհաստանի օդանավակայան։

Հումանիտար բեռի մեջ մտնում են ապաստանելու համար նախատեսված նյութեր, էլեկտրական գեներատորներ, դեղամիջոցներ, որոնք լեհական սահմանով կփոխանցվեն Ուկրաինային։

Սաուդյան Արաբիան նախորդ շաբաթ ստորագրել էր 400 մլն ԱՄՆ դոլարի համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր հումանիտար օգնության հավելյալ փաթեթ ուղարկել Ուկրաինա։

Նմանատիպ նյութեր