211652_close_icon
views-count1210 դիտում article-date 12:13 08-03-2023

Շարունակեք ձեր կանացի հմայքով ու քնքշությամբ գեղեցկացնել  և իմաստավորել կյանքը․ Ռազմիկ Պետրոսյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ․ 

«Արժանապատիվ հայուհիներ.

Հերոս որդիների, հայ զինվորների և սպաների  սիրելի մայրեր, հայոց  բանակում  ծառայող  քաջարի կանայք ու աղջիկներ,  ջերմորեն շնորհավորում եմ  ձեզ՝  գարունն ավետող այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք ու անվերջանալի երջանկություն: Թող ընտանեկան ջերմ մթնոլորտն ու աշխատանքային  հաջողությունները լինեն ձեր մշտական  ուղեկիցը  և իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները: Շարունակեք ձեր կանացի հմայքով ու քնքշությամբ գեղեցկացնել  և իմաստավորել կյանքը»:

Նմանատիպ նյութեր