1306 դիտում
22:39 09-03-2023
Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանն Արցախի առաջ ինտեգրման կամ պարզ ասած` ադրբեջանացման, պահանջ է դրել, որին հակազդելու որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հայաստանի իշխանությունը գիտակցաբար իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է:
Ադրբեջանն այսքան լկտիացել և շանտաժը առարկայական սպառնալիքի է վերածել, որովհետև նախ Արցախի ադրբեջանացմանը կողմ է ՀՀ իշխանությունը, ավելին` դրան հասնելու համար նույնիսկ ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ, երկրորդ, մեր տարածաշրջանի ազդեցիկ ուժերը պայթյունը կասեցնելու լուրջ ջանքեր չեն գործադրում:
Այս օրերին ուշադիր հետևեք, թե Արցախում և Հայաստանում որ ուժը, պաշտոնյան, դերակատարը ինչ վարքագիծ են դրսևորում, ինչ են խոսում և ինչպես գործում:
Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձում/փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել, որպեսզի ամրոցի դռները ներսից բացեն և սահում հանձնում ապահովեն:
Վերջին հենման կետն Արցախում է, այդ պատճառով Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
4961 դիտում
19:22 21-07-2016
Ամեն մի ցնցում երկրի ներսում, զգացվում է նաև երկրի սահմաններին. Պարգև սրբազանը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1210 դիտում
20:32 14-03-2023
Սյունիքի 11 գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի, Գորիսում կնկատվի ջրի ճնշման տատանում
1421 դիտում
11:55 14-06-2021
Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով. Տիգրան Աբրահամյան
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»