211652_close_icon
views-count1084 դիտում article-date 11:01 17-03-2023

Մոնտենեգրոյի նախագահը ընտրություններից 3 օր առաջ ցրել է խորհրդարանը

Մոնտենեգրոյի նախագահ Միլո  Ջուկանովիչը ընտրություններից 3 օր առաջ ցրել է խորհրդարանը։ Նախագահի հրամանագիրը հինգշաբթի տարածել է ազգային հեռուստատեսությունը։

«Ցրվում է Մոնտենեգրոյի 27-րդ գումարման Սկուպշչինան [խորհրդարանը]։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- նշվել է փաստաթղթում։

Հանրապետության սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան ցրվելու պահից 60 օրից ոչ շուտ եւ 100 օրից ոչ ուշ։

Ավելի վաղ Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Դանիելա Ջուրովիչը մարտի 19-ին նշանակել էր խորհրդարանական ընտրություններ։ 

Նմանատիպ նյութեր