211652_close_icon
views-count1090 դիտում article-date 10:44 30-03-2023

Էրդողանը հայտարարել է Պուտինի՝ ապրիլի 27-ին Թուրքիա հնարավոր այցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Պուտինի Թուրքիա հնարավոր այցի մասին։

«Ապրիլի 27-ին, հնարավոր է, պարոն Պուտինն էլ գա, կամ մենք միասին միանանք առցանց համակարգի միջոցով եւ հուսով եմ, որ առաջին քայլը կանենք»,- ասել է Էրդողանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

Ավելի վաղ Էրդողանը հայտնել է, որ ապրիլի 27-ին նախատեսվում է միջուկային վառելիքի ներկրում Մերսինում «Աքքույու» ԱԷԿ։

Նմանատիպ նյութեր